Մեր խոտաբույսերի բուժիչ հատկությունների մասին

«Ուրցի մանուշակագույն գորգերը ծաղկում են գրեթե ամբողջ ամառ։ Ուրցի հավաքը ձգվում է 3 ամիս։ Բուժական հատկություններով այս խոտաբույսը Տավուշի մարզում աճում է անապակ հողում, իսկ մաքրամաքուր օդի շնորհիվ թեյը ստացվում է նրբագեղ և բուրավետ»,- ռուսական «МИР» հեռուստաընկերության անդրադարձը «Դարման» թեյերի արտադրման գործընթացին։

Խոտաբույսերը հավաքվում, մաքրվում և փաթեթավորվում են ձեռքով։ Սարքավորումները կարող են վնասել բույսերի նուրբ տերևները, իսկ նուրբ ձեռքերը՝ ոչ։

Մասնագետները խորհուրդ են տալիս այսպիսի թեյը թրմել տաք, ոչ թե եռման ջրով։ Հենց այդ պարագայում են խոտաբույսերը բացում իրենց իրական բույրը։

Սարերի թեյի յուրաքանչյուր գդալի մեջ բնական վիտամինների և միկրոտարրերի խմբաքանակ կա՝ կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, նատրիում։

Պատասխանել

Էլ-փոստի Ձեր հասցեն ենթակա չէ հրապարակման: