Հայերեն լեզվով լույս է ընծայվել հանրահայտ լրագրող, հաղորդավար Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» խորագրով գիրքը: Փաստավավերագրական այս գրքում հեղինակը ներկայացնում է իր կյանքի պատմությունը՝ թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ իր ծննդավայր Ֆրանսիայում, թե՛ Ռուսաստանում:
«Օրակուլ» հրատարակչության տնօրեն Ռուբեն Իշխանյանը հանդիպում ունեցավ գրքասեր հանության հետ:
«Դարման» ընկերության համեղ ու անուշաբույր թեյի սեղանի շուրջ, մտերմիկ միջավայրում ներկաները զրուցեցին, կիսվեցին տպավորություններով: Թեյերի մի քանի տարբեր համերի համտես կազմակերպվեց:

Պատասխանել