ՎԶԵԲ-ը և ԵՄ-ն աջակցում են օրգանական խոտաբույսերին՝ տարածելու բնության բուժիչ ուժը/կարողությունը

Հայկական հողի առանձնահատուկ բնական միջավայրը, առատ արևը և մաքուր ջուրը միասին ապահովում են ամբողջական տերևային բուսական թեյերի եզակի համն ու բուժիչ հատկությունները, որոնք «ԷԴՆԱ» ՍՊԸ-ն հավաքում է, վերամշակում, խառնուրդներ և փաթեթներ պատրաստում ՝ եվրոպական օրգանական բարձրագույն չափանիշներին համապատասխան: Ավելին, եկամուտ ստանալու այս հնարավորությունը չորս համայնքների 40 գյուղացիների համար ապացուցում է EU4Business-ի աջակցության նպատակային լինելը ոչ միայն ՓՄՁ-ների զարգացման, այլև գործազրկությունը փոքր արտադրական հնարավորություններով և առավել փոքր շուկա ունեցող սահմանամերձ շրջանում գործազրկության նվազեցման առումով:

Մոտեցնելով բնությունը մարդկանց

ԷԴՆԱ-ի արտադրած բոլոր խոտաբույսերը, ծաղիկները, հատապտուղները և մեղրը երբեմն որպես հայկական փոքրիկ Շվեյցարիա ներկայացվող հյուսիսարևելյան Տավուշի մարզի բարիքներն են:  Վրաստանին ու Ադրբեջանին սահմանակցող Տավուշի մարզը լեռնային է՝ ալպիական մարգագետինների կանաչ գորգով ծածկված ժայռոտ բլուրներով:

2014թ.-ին Նազարյանների ընտանիքը բնական խոտաբույսերով թեյերի արտադրության ԷԴՆԱ ընտանեկան բիզնես հիմնեց Տավուշում: Նրանք սեփական փորձով գիտեին բնության բուժիչ հատկությունների մասին, երբ լուրջ հիվանդությունը կարողացան հաղթահարել խոտաբույսերի թուրմերի միջոցով:

Արդյունքներից տպավորված՝ ընտանիքը որոշեց կիսել իրենց նոու-հաուն և փորձը, ուստի նրանք հիմնեցին թեյերի, թուրմերի ու բնական այլ ապրանքների արտադրության մեջ մասնագիտացած ընկերություն:

«Մենք բնությունը մոտեցնում ենք մարդկանց, և մարդիկ մոտեցնում են իրենց արմատներին», – ասում է ԷԴՆԱ-ի գործադիր տնօրեն և հիմնադիր Գնել Նազանյան: «Օրգանական բուսական թուրմեր առաջարկելով՝ մենք օգնում ենք մարդկանց վերականգնելու իրենց առողջությունը, բուժելու մարմինն ու պայքարելու աղտոտման դեմ»:

Հիմնադրվելով որպես օժանդակություն Հայաստանի սահմանամերձ աղքատ շրջանների համար՝ ԷԴՆԱ-ն աշխատում է ֆերմերների հետ, որոնք հավաքում և վերամշակում են խոտերն ու բույսերն ոչ միայն Տավուշից, այլև Լոռու և Սյունիքի մարզերից: Նրանց արտադրանքը վաճառվում է «Դարման» ապրանքանիշի ներքո:

«Հին հայերենում «դարման»  նշանակում էր բնական միջոց, դեղամիջոց կամ բուժում», – բացատրում է Նազանյանը: «Դա ներկայացնում է մեր հավատը Բնության բուժիչ զորության, մեր մարմինները մաքրելու ունակության և մեզ առողջություն ու երկարակեցություն պարգևելու նկատմամբ»:

Նոր ապրանքանիշ և ընդլայնված արտադրություն ՝ շնորհիվ EU4Business-ի

2015-2016 թթ. ԷԴՆԱ-ն և Դարման ապրանքատեսակները հասանելի էին հիմնականում Հայաստանում: 2017թ.-ին ընկերությունը սկսեց արտահանել իր արտադրանքը արտասահման, նույնիսկ փորձարկեց ԱՄՆ շուկայում: Հաջորդ տարի որպես նպատակակետ գումարվեց Ֆրանսիան. 2018թ.-ին ԷԴՆԱ-յին նաև օրգանական վկայագիր/հավաստագիր տրվեց:

Մուտքը միջազգային շուկաներ նշանակում էր, որ ԷԴՆԱ-ն պետք է մշակեր բրենդինգի և փաթեթավորման նոր մոտեցում` թեյերի «Դարման» նոր տեսականու համար՝ մշակելով նաև կորպորատիվ բրենդային փաստաթղթերը: Դա հնարավոր դարձավ ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող «Խորհրդատվություն փոքր բիզնեսներին Հայաստանում» ծրագրի օժանդակությամբ, որը ֆինանսավորվում է ԵՄ կողմից` EU4Business նախաձեռնության ներքո:

Գնել Նազարյանը ասում է, որ ԵՄ աջակցությունը նշանակալի քայլ էր ԷԴՆԱ-ի համար՝ բարելավելու գործունեությունը շուկայում և ներկայացնելու նոր ապրանքանիշ: Ծրագրի շրջանակներում ԷԴՆԱ ընկերությունը ներկայացրեց թեյերի «Դարման» նոր հավաքածուն՝ ներառյալ «Դարման» թեյի 9 տարբեր խառնուրդների/փնջերի նոր ձևավորմամբ փաթեթավորումը, որը հարմարեցված էր երեք տարբեր հատվածների համար` HoReCa, Economy և Premium:

«ԵՄ շնորհիվ մենք կարողացանք իրագործել բոլոր անհրաժեշտ քայլերը. հայեցակարգի մշակում, գովազդային տեքստերի մշակում, փաթեթավորման և թեյի պիտակի ձևավորում, տպագրություն», – բացատրում է Նազանյանը:

Ավելին, ԵՄ աջակցությունը նաև նպաստել է ապրանքանիշի ընդլայնմանը՝ ներառելու օրգանական մեղր և բնական օշարակներ՝ գործարկված յուրաքանչյուր նոր արտադրանքի 7 ենթատեսակների ձևավորմամբ, ինչպես նաև «Դարման» ապրանքանիշի կորպորատիվ շնորհանդեսը պրոֆեսիոնալ ֆոտոսեսիայի պատրաստմամբ:

«Այդուհետև ընկերությունը կարողացավ ընդլայնել իր արտադրանքի գիծը նոր առաջարկներով, ընդլայնել իր հաճախորդների բազան և բարձրացնել իրազեկությունը տեղական շուկայում», – ասում է Նազանյանը: «Մենք նաև ընդլայնում ենք մեր վաճառքի աշխարհագրությունը` նոր արտադրանք արտահանելով Ֆրանսիա»:

Արդյունքում ընկերության վաճառքն աճել է 30% -ով, իսկ շրջանառությունը՝ 35% -ով՝ ապահովելով կայուն եկամուտ ընկերության և նրա աշխատակիցների համար: Ընկերությունը նաև արձանագրել է արտահանման 25% աճ: Քանի որ ամբողջ արտադրական շրջափուլը ձեռքով է իրականացվում, արտադրության աճը պահանջում է աշխատողների թվի համարժեք աճ: 2018 և 2019 թվականների ընթացքում աշխատանքում ներգրավվել է 16 նոր աշխատող, աշխատողների ընդհանուր թիվը հասցնելով 40-ի, որոնցից 34-ը կին է:

Ծրագիրը նշանակալի դեր է խաղացել նաև «Դարման» բուսական թեյի արտադրության բիզնեսի զարգացման և կայուն աճի գործում՝ ուղղակի նպաստելով Տավուշի խոցելի սահմանամերձ շրջանում տնտեսական և եկամտի լրացուցիչ հնարավորությունների ստեղծմանը:

«Որպես ընտանեկան բիզնես՝ մեր ընկերությունը հոգ է տանում համայնքի և շրջակա միջավայրի մասին», – ասում է Նազանյան: «Մենք ստեղծում ենք տեղացիների համար աշխատատեղեր, նաև համագործակցում ենք բնապահպանական հասարակական կազմակերպությունների հետ, ինչպիսին է NABU Հայաստանը, պաշտպանելու Հայաստանի յուրահատուկ բնությունը և բարձրացնելու իրազեկությունը մեր մոլորակի էկոլոգիական խնդիրների վերաբերյալ»:

ԷԴՆԱ-ի հիմնադիրը ներկայացնում է ապագայի ծրագրերը. ընդլայնել արտադրանքի տեսականին, ավելացնել արտադրական կարողությունները, մուտք գործել նոր շուկաներ:

Ընդհանուր առմամբ, 2009-2018թթ. Հայաստանում EU4Business նախաձեռնության աջակցությամբ ձեռնարկություններում ստեղծվել է ավելի քան 3000 նոր աշխատատեղ: ԵՄ աջակցությունը հայաստանյան 860 ՓՄՁ-ներին 15,099 վարկի և խորհրդատվական ծառայությունների տեսքով ընդհանուր կազմել է 468 միլիոն եվրո:

Պատասխանել

Էլ-փոստի Ձեր հասցեն ենթակա չէ հրապարակման: