«Ցանկանում ենք ներկայացնել մեր «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի շահառու «Դարման» բուսական օրգանական թեյը»,- գրել է NABU Armenia-ն իր ֆեյսբուքյան էջում։
Naturschutzbund Deutschland (NABU) գերմանական հասարակական կազմակերպություն է, որը հիմնականում զբաղվում է երկրում և արտերկրում բնության պահպանության հատուկ խնդիրներով, ինչպիսիք են գետերի, ծովերի, անտառների կամ կենդանիների որոշ տեսակների պաշտպանությունը:
Անդրադառնալով մեր ընկերության գործունեությանը NABU Armenia-ն նշել՝
«Դարման» -ը հիմնադրվել է 2014 թվականին Տավուշի մարզում։ 2018 թ․-ից ընկերությունն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ ստացել է Եվրամիության և Հայաստանի չափանիշներին համապատասխանող օրգանական սնունդ արտադրողի սերտիֆիկացում։
Ընկերությունը շուկայում հայտնի է իր ուրցի, դաղձի, խնկածաղկի, թուրինջախոտի, սրոհունդի, հապալասի տեևների և այլ խոտաբույսերի յուրօրինակ խառնուրդներից պատրաստված օրգանական թեյերի մեծ տեսականիով։
Կարևորելով տեղական շուկայում, և ոչ միայն, օրգանական արտադրատեսակների առկայությունը ու դրանց անփոխարինելությունը, մենք ինչպես անցյալում, այնպես էլ այժմ շարունակում ենք աջակցել օրգանական արտադրողներին։
Ճանաչե՛ք տեղական և օրգանական արտադրողներին։
Պատասխանել